Իրանի շուրջ ծավալվող պատերազմական գործողություններին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հարցին, թե Ադրբեջանը Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցն է մեր տարածաշրջանում և դա հաշվի առնելով տարօրինակ կարո՞ղ է թվալ այն, որ Իրանը դեռ որևէ ուժային գործողություն Ադրբեջանի նկատմամբ չի ձեռնարկել, Երկանյանը հետևյալն է նշել.
«Իրանը հարվածներ է հասցրել իր հարևան 11 պետությունների ուղղությամբ՝ Բահրեն, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Կատար, Սաուդյան Արաբիա, Սիրա … Մերձավոր Արևելքի մեծ պետություններից չեն տուժել միայն Թուրքիան և Ադրբեջանը՝ այն դեպքում, երբ Թուրքիայի տարածքում կա ամերիկյան ռազմաբազա, իսկ Ադրբեջանը, ըստ էության Իսրայելի կողմից օգտագործվում է որպես հետախուզության համար պլացդարմ»,-ասել է Երկանյանը:
Տնտեսական առումով Ադրբեջանը այս պատերազմից կտուժի՞, թե կշահի՞: Իսկ Իրանի ադրբեջանցիներն ի՞նչ դիրքորոշում են ցուցաբերում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: