ԱՄՆ-ն մի շարք երկրների համար էլ ավելի է խստացնում վիզա տրամադրելու ռեժիմը․ արդյո՞ք Հայաստանն էլ է սև ցուցակում

ԱՄՆ պետդեպարտամենտն էլ ավելի է խստացնում վիզա ատանալու ընդացակարգը: Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու համար պարտավոր են խոշոր գումարի գրավ թողնել: Դա կտարածվի՞ Հայաստանի վրա: Մենք աշխարհում ո՞ր տեղում ենք վիզան տրամադրելու կարգը խախտող քաղաքացիների ցուցանիշներով: Հիմա Հայաստանի քաղաքացիների համար ինչպիսի՞ն է ամերիկյան վիզա ստանալու կարգը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում … Read more

Անսպասելի քայլ Բրյուսելի կողմից. արդյո՞ք Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիայի ինտեգրմանը

Բրյուսելը պաշտոնապես առաջարկել է Անկարային միանալ Եվրոպական միության միասնական վճարային համակարգին: Թուրքիան առայժմ պատասխան չի տվել: Ինչպե՞ս է պետք հասկանալ այս առաջարկը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս Անկարայում ԵՄ մշտական ներկայացուցիչը պաշտոնապես հաստատեց այն, որ Անկարային այդպիսի առաջարկ Բրյուսելից արված է եղել և որ այդ հարցը Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել … Read more

Թոշակների բարձրացում ապրիլի 1-ից. նոր մանրամասներ

Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում սոցիալական ոլորտի մի շարք փոփոխություններ։ Հենց այդ օրվանից կբարձրացվեն թոշակները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են սպասվող նորությունները։ Թեմային հետևել է Լուիզա Սարգսյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Կհրաժարվի՞ արդյոք վրաց պատրիարքությունը հայկական եկեղեցիների հանդեպ հավակնություններից նոր կաթողիկոսի ընտրությունից հետո

Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի մահվան կապակցությամբ հարևան երկրում ազգային սուգ է հայտարարվել: Հիշեցնենք, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա երկրորդը մահացավ երեկ, 93 տարեկանում: Ինչպիսի՞ն է նոր պատրիարք ընտրելու կարգը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայտնի դարձավ, որ պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ Սիոնի տաճարում: Ամենայն հայոց կաթողիկոսն իր ցավակցությունը հայտնել է տեղապահին, իսկ … Read more

Ապրրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրացվեն հատուցումների սահմանաչափերը

ԱՊՊԱ համակարգում բարձրացվում են հատուցումների սահմանաչափերը: Թեմային հետևել է Տիգրան Հովակիմյանը և «Հորիզոնի» տաղավարում ներկայացրել է մանրամասներ՝ նախ պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել այս փոփոխությունը և ինչո՞ւ էր անհրաժեշտ բարձրացնել այդ շեմերը։  «Այսօր Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իրազեկելու ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն այս … Read more

Իսրայելի ոստիկանությունը պնդում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասում իրանական ռումբ է ընկել

Իսրայելի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իրանական վնասազերծված հռթիռ է ընկել Երուսահեմի հայկական թաղամասի տարածքում:  Ի՞նչ է հաջողվել պարզել Արտյոմ Երկանյանին. նա «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել: «Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել տեղի ունեցածի մասին, բացի այդ համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում Երուսաղեմի ոստիկանության բարձրաստիճան սպա, գնդապետ Տվիր Թամիմը պատմում է այն մասին, … Read more

Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը երկարացնում կարանտինային ռեժիմը․ կորոնավիրուսի վտանգը ընդամենը պատրվակ է

Ադրբեջանում կրկին երկարացվել է կարանտինային ռեժիմը՝ դրանից բխող սահմանափակումներով: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի կառավարությունը: Իշխանությունները պնդում են, որ կարանտինը դեռևս անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:  Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման իրական վտանգ կա՞: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բացարձակ վտանգ չկա. արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե զրոյական են կորոնավիրուսի ցուցանիշները Ադրբեջանում … Read more

Վաշինգտոնում առաջարկում են պատժել Կովկասի պետություններին Չինաստանի հետ համագործակցելու համար

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացվել է մի օրինագիծ, որի նպատակն է չեզոքացնել Հարավային Կովկասի պետություններում Չինաստանի աճող ազդեցությունը: Թբիլիսիի, Բաքվի ու Երևանի աճող կապերը Պեկինի հետ ամերիկացիները համարում են իրենց համար սպառնալիք ու առաջարկում են պատժել Վրաստանի իշխանություններին, որոնք այդ հարցում մյուսներից առաջ են անցել:  Ո՞վ է նախաձեռնողը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթը … Read more

Իսրայելում խոստովանում են, որ Իրանից հետո կարող են ուժային գործողություն սկսել Թուրքիայի դեմ

Իսրայելի նախկին վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո հավանական է համարում իր երկրի զինված հակամարտությունը Թուրքիայի հետ: Նաֆթալի Բեննեթն ասել է, որ եթե Թուրքիան չվերանայի իր քաղաքականությունը, այն Իրանից հետո պետք է լինի հաջորդը: Ինչպե՞ս սա հասկանալ. Իսրայելը պատրաստվում է հարձակվե՞լ Թուրքիայի վրա: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: … Read more

Ինչի՞ համար է Ալիևը փոփոխում Նախիջևանի սահմանադրությունը ու արդյո՞ք ինքնավարությունը կարող է վերացվել

Իլհամ Ալիևի հրամանագրով հաստատվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սամանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Մեկնաբանները կարծում են, որ ինքնավարության գլխավոր օրենքի վերանայումը ուղղակիորեն կապված է թե՛ աշխարաքաղաքական վերջին զարգացումների, թե՛ Ալիևի ունեցած ներքին խնդիրների հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդում սահմանադրական այդ բարեփոխումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերանայվել են մի քանի կարևոր դրույթներ. … Read more