Ամերիկյան մամուլը գրում է, որ Միացյալ Նահանգերին հաջողվել է գրավել Իրանի հյուսիսում բնակվող քրդերին իր կողմը: Ըստ հրապարակումների, քրդական կազմակերպությունները Իրանի դեմ ամերիկյան հարվածի դեպքում պատրաստ կլինեն զինված պայքարի անցնել Թեհրանի վարչակազմի դեմ: Որնքանո՞վ է հավանական այդպիսի սցենարը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Համենայն դեպս տեղեկություն է տարածվել այն մասին, որ փետրվարի 22-ին Իրանի հյուսիսում ապրող քրդերի 5 խոշոր կազմակերպություններ հայտարարել են համախմբվելու մասին և պատրաստ են ամերիկյան ագրեսիայի դեպքում վերանայել իրենց ռազմավարությունը և գործել՝ հաշվի առնելով դա: Ձևավորել է մի ատյան, որը կոչվում է «Իրանական քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա»: Եվ ահա այդ կոալիցիայի մեջ են մտել իրանյան Քրդստանի «Դեմոկրատական», «Ազատ կյանքի», «Ազատության», «Կոմալա» կուսակցությունները և «Խաբաթ» կազմակերպությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Արդյո՞ք քրդական անջատողականության նոր ալիքը բխում է Հայաստանի շահերից:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: