Ժնևում մեկնարկել է Իրանի ու Միացյալ Նահանգների միջև բակակցությունների վճռորոշ փուլը: Միջուկային ծրագրի շուրջ գործարքի կայացումից է կախված՝ կիրականացնի՞ Վաշինգտոնը ուժային հարվածներ Թեհրանի նկատմամբ, թե՝ ոչ: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը.
«Սա արդեն բանակցությունների՝ այս տարվա 3-րդ փուլն է: Առաջին փուլն, ըստ էության, բացասական արդյունք արձանագրեց: Դրանից հետո ամերիկացիներն արդեն սկսեցին խոսել ռազմական հարված հասցնելու անհրաժեշտության մասին՝ անգամ մամուլում օրն էր հիշատակվում, թե երբ էր ԱՄՆ-ն առաջին հարվածը հասցնելու, բայց այնուամենայնիվ, համաձայնեցին բանակցությունների 2-րդ փուլի, որը տեղի ունեցավ փետրվարի 17-ին: Եվ կարծես թե լավատեսության համար հիմք ստեղծեց: Համենայն դեպս և՛ Վաշինգտոնում, և՛ Թեհրանում, փետրվարի 17-ից հետո հայտարարեցին, որ որոշակի առաջընթաց կա և իմաստ ունի այն շարունակել: Միացյալ Նահանգներում հայտարարեցին, որ համաձայն կլինեն 3-րդ անգամ բանակցությունների սեղան նստել, եթե մինչ այդ իրանական կողմը սպասվող գործարքի վերաբերյալ ներկայացնի գրավոր, առարկայական առաջարկներ: Ամերիկյան կողմին փոխանցվեցին այդ գրավոր առաջարկները և կարող ենք ենթադրել, որ այդ առաջարկները նրանց տպավորեցին, քանի որ այսօր ամերիկյան պատվիրակությունը Ժնևում բանակցությունների սեղան նստեց իրանցիների հետ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Լավատեսության համար հիմքեր կա՞ն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: