Սկանդալային նոր տեղեկություններ Ջեֆրի Էփշթեյնի ու Թուրքիայի կառավարության միջև կապերի մասին: Սեռական բնույթի ծառայությունների էլիտար ցանցի հիմնադիր Էփշթեյնը պարզվում է Էրդողանի թիմակիցների հետ քննարկում էր հայկական լոբբիին հակազդելու հարցը: Ի՞նչ է հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված այդ «Էփշթեյնի ֆայլերը» վկայում էին այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները փորձում էին օգտագործել այդ սկանդալային ազդեցիկ քաղաքական գործչին՝ սեփական ազդեցությունը Վաշինգտոնում կայացվող որոշումների վրա տարածելու համար»,-ասել է Երկանյանը:
Կոնկրետ ինչո՞վ կարող էր Էփշթեյնը օգնել Թուրքիայի իշխանություններին: Սա միակ փաստը չէ, որ ապացուցում է Էփշթեյնի կապերը Թուրքիայի կառավարության ու ամերիկացի թուրքամետ պետական գործիչների հետ: Իսկ Ադրբեջանը Էփշթեյնի ֆայլերում հիշատակվո՞ւմ է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: