Թուրքիայում, ենթադրաբար, Իրանի կողմից արձակված հրթիռի վնասեզերծումից հետո տեղի ունեցած Էրդողանի ու Փեզեշքիանի հեռախոսային զրույցը նվազեցրեց Անկարայի ու Թեհրանի միջև եղած առճակատումը: Միջադեպը հակասական գնահատականներ է առաջացրել: Պարզվե՞լ է, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդել այդ հրթիռի արձակումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ երեկ այդ բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, Իրանից է արձակվել: Չեզոքացվել, վնասազերծվել է Թուրքիայի օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի համակարգերի միջոցով: Եվ այդ հրթիռի բեկորները հայտնաբերվել են Գազիենթեփ նահանգում: Ոչ մեկ չի տուժել: Թուրքական մամուլն ավելի շատ զարգացնում է հետևյալ վարկածը, թե այս հրթիռի թիրախը եղել է ոչ թե Թուրքիան, այլ՝ հավանաբար Կիպրոսը, և որ հրթիռը շեղվել է իր կուրսից»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս կարելի է գնահատել տեղի ունեցածն ու պաշտոնական Անկարայի տված արձագանքը: Հարված է հասցվել ՆԱՏՕ-ի անդամ պետությանը: Դա կարո՞ղ է հատուկ հետևանքներ ունենալ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: