Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն, այսօր ցերեկը Նախիջևանի ինքանավությունը հարձակման է ենթարկվել Իրանի տարածքից: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի տարածքին հարվածներ են հասցվել անօդաչու սարքերի միջոցով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Եթե հավատանք ադրբեջանական վարկածին, ապա ժամը մոտավորապես 12-ի հատվածում, Իրանի տարածքից արձակված 4 անօդաչու սարք Նախիջևանի տարածքում տարբեր օբյեկտներ են խոցել: Նրանցից 3-ը ենթադրաբար «Արաշ-2» տեսակի անօդաչուները, հարված են հասցրել Նախիջևանի օդանավակայանի տերմինալներից մեկին, իսկ մեկն ընկել է Շաքերաբադ գյուղի դպրոցից ոչ հեռու: Այս ամենի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան 4 տուժողներ՝ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ՝ միջազգային ահաբեկչության համար դատապարտող հոդվածով»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են գնահատել եղածը Բաքվում: ԻՆչպե՞ս են բացատրում տեղի ունեցածը Թեհրանում: Ինչի՞ մասին է վկայում այս զարգացումը: Ինչո՞վ կարող է պատասխանել Բաքուն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: