Իրանի նախագահը հավաստիացրել է Իլհամ Ալիևին, որ իրենք չեն հարվածել Նախիջևանին

Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է: Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Իրանի նախագահների միջև: Ի՞նչ հարցեր են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ հայտնած ցավակցության համար և հավաստիացրել է, որ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետ Իրանի իշխանությունները չունեն որևէ կապ: Փաստորեն երկրի ֆորմալ առաջնորդի շուրթերով կրկնել են այն, ինչ իրանական պաշտոնական վարկածն է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Կարո՞ղ ենք ասել, որ հեռախոսազրույցից հետո Բաքվի ու Թեհրանի միջև առաջացած վեճի ուժային լուծման հավանակությունը վերացել է: Որքնաո՞վ է հավանական, որ Ադրբեջանն այնուամենայնիվ ներգրավվի Իրանի դեմ ուժային գործողություններին: Իսկ Ադրբեջանի տնտեսության վրա ինչպե՞ս է ազդում պատերազմը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment