«Արցախյան շարժումը Նիկոլը կամ ՔՊ-ն չեն սկսել, որ հիմա էլ փակեն, հայ ժողովրդի հավաքական կերպարը Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը չեն»․ Իշխան Սաղաթելյան

Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասաց, որ Արցախ վերադառնալու ու հայկական Արցախը վերադարձնելու հույս կա։ «Որեւէ հույս չկա այս իշխանության գոյության պայմաններում միայն։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը, լվանալով Էրդողանի եւ Ալիեւի արյունոտ ձեռքերը, փորձում է լեգիտիմացնել Արցախում տեղի ունեցած … Read more

«Մենք նորահայտ փրկիչների կարիք չունենք՝ միություն, պայքար, հաղթանակ․ սա է մեր ճիշտ ճանապարհը»․ Արմեն Ռուստամյան

«Որդեգրվեց «անհրաժեշտ է հրաժարվենք Արցախից, որ փրկենք Հայաստանը» կեղծ կարգախոսը։ Հիմա արդեն անթաքույց խոստովանում են, որ որոշակի զիջումներով կարելի էր խուսափել 44-օրյա պատերազմից, բայց իբրեւ թե Հայաստանի անկախության համար այս վարչախումբը փաստորեն մեր ժողովրդին մտածված տարել է նվաստացուցիչ պարտության։ Պատերազմական կանոններով՝ սա նշանակում է անցնել թշնամու կողմը։ Ուստի, քանի դեռ այս վարչախմբի համար մեր պարտությունն … Read more

«Արցախի հարցը փակված չէ, մեզ կարող են կալանավորել, հալածել, բայց քանի դեռ հայը կանգուն է, Արցախի հարցը փակված չէ»․ Մետաքսե Հակոբյան

«Արդարությունն ու խաղաղությունը սա չէ, երբ ես Արցախի ԱԺ սեպտեմբերի 2-ի հայտարարությունը հնարավորություն չունեմ հնչեցնելու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։ Արդարություն ու խաղաղություն կլինի, երբ իմ ուղերձը կամ ԱԺ հայտարարությունը ես հնարավորություն կունենամ կարդալ Ստեփանակերտի հրապարակից»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա հայտարարեց․ «Արցախի հարցը փակված չէ, մեզ կարող են բռնաճնշումների … Read more

«Կոտրվիք վեչ, հանձնվիք վեչ, համակերպվիք վեչ, ասում են՝ արցախցու ճակատը պինդ ա, կողը հաստ ա, ուրեմն՝ պիտի քինանք»․ Նարե Սիմոնյան

«Արցախը կորցնելով՝ կորցրեցինք մեր անվտանգությունը։ Արցախը կորցնելով՝ մեր արժանապատվությունը կորցրեցինք։ Արցախը կորցնելով՝ վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչեւ Երեւան։ Սահմանազատման ու ու խաղաղության կեղծ ու անիրական խոստումների տակ շարունակվում է հայրենահանձնումն ու անվտանգության ոչնչացումը»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանություններն ամեն օրը մեզ ավելի հեռացնում են … Read more

«Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մենք իրավունք չունենք ծնկելու, կոտրվելու»․ Նժդեհ Իսկանդարյան

«Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մինչ այդ, առաջնորդվենք կարեւորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը։ Մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելու, հայն իր լեռների պես համառ է ու անկոտրում։ Մենք ազգովի նորից կծածանենք հայոց եռագույնը Արցախի հողում»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նա նշեց, որ հայ լինելը պատիվ … Read more

«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»․ Արմինե Տիգրանյան

«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, մարդու իրավունքների պաշտպանության խթանում, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ  ահազանգեց ԵՊՀ, ՀՊՏՀ դասախոս, Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը։ Նա փաստեց՝ Արցախի … Read more

«Վերադարձի իրավունքի մասին խոսելիս երբեք չպետք է դա անենք ի հաշիվ ինքնորոշման իրավունքի»․ Գեղամ Ստեփանյան

«Մենք վերադարձի իրավունքի մասին խոսելիս երբեք չպետք է դա անենք ի հաշիվ ինքնորոշման իրավունքի»,-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց՝ արցախյան հակամարտությունն իրականում ինքնորոշման իրավունքի իրացման մասին էր և ոչ թե վերադարձի իրավունքի իրացման մասին․ «Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորումը … Read more

«Թշնամանքի էջը փակելը» չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ. հայտարարություն

Հ.Յ.Դ. Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։ Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ … Read more

Շատ փողն ու՞ր կորավ, Վահագն Խաչատուրյանն ասեց՝ փողի խնդիր չկա, պա՞րտք եք վերցնում. տեսանյութ

The post Շատ փողն ու՞ր կորավ, Վահագն Խաչատուրյանն ասեց՝ փողի խնդիր չկա, պա՞րտք եք վերցնում. տեսանյութ appeared first on Tribune.am.

Երևանում կանցկացվի «Արցախ․ չկարգավnրված հակամարտnւթյnւն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողով

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ ՀՅԴ ԳՄ-ից հայտնում են, որ այն կանդրադառնա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հակամարտությունները լուծելու անթույլատրելիությանը, Արցախի հարցի չլուծված մնալուն, արցախահայության`  հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին։ Միջոցառման ընթացքում … Read more