«Թշնամանքի էջը փակելը» չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ. հայտարարություն

Հ.Յ.Դ. Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։ Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ … Read more

Խաղաղության վաղաժամ տոնակատարումն անտեսում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ խաղաղության վաղաժամ տոնակատարումը վտանգավոր կերպով անտեսում է Ադրբեջանի ցեղասպանական վարքագծի պատմությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող շարունակական վտանգները։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրի տեքստը բաց է թողնում այն հիմնարար հարցերը, որոնք կենսական են տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։ Արդարություն 2023 թ․ Արցախի ցեղասպանության համար, 100,000 տեղահանված հայերի իրավունքները, հայ ռազմագերիների և քաղաքական … Read more