Վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության անհավասարությունը ՀՀ մարզերում. Իրավունք, ռիսկ և իրականություն

Վերարտադրողական առողջության ծառայություններին հասանելիության հարցը Հայաստանի Հանրապետությունում առանցքային նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների, հանրային առողջապահության որակի և ազգային ժողովրդագրական անվտանգության ապահովմանը։ Թեև պետական իրավական դաշտը երաշխավորում է յուրաքանչյուր կնոջ իրավունքը՝ ստանալու անվտանգ, ժամանակին և գաղտնի բժշկական օգնություն, փաստացի իրավիճակը ցույց է տալիս, որ այդ իրավունքի լիարժեք իրացումը խիստ … Read more

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ Գավառի պետական համալսարանի, քոլեջների դասախոսներ … Read more

Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը 300. 000 կաշառք է ստացել 28-30 շաբաթական hղիության ապօրինի ընդhատման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով … Read more

Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. չծնված երեխան փրկել է մոր կյանքը (տեսանյութ)

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին տեղեկացնում է Էրեբունի բժշկական կենտրոնը: Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին … Read more