«Այս ամենը հրաշք է, Աստծո հրաշք»․ պատմում է թիթեղի հարվածից ծանր վնասվածքից հետո ծննդաբերած Ռուզաննան

«Քամու ժամանակ դուրս եկա, որպեսզի երեխայիս տուն կանչեմ։ Բայց երեխային չհասա։ Քամին մեր տան տանիքից մի թիթեղ պոկեց, խփեց որովայնիս, սկսեց արյունահոսություն, ունեի մեծ պատռվածք»,-լրագրողների հետ պատմել է 23-ամյա Ռուզաննա Հարությունյանը, որը որովայնի վնասվածքով, արյունահոսությամբ մայիսի 11-ին տեղափոխվել էր հիվանդանոց։ Հարևանի մեքենայով նրան արագ հասցրել են իրենց տան ամենամոտ գտնվող ծննդատուն՝ «Էրեբունի» ԲԿ, կատարվել է … Read more

Չեմ կարող ասել՝ մա՞յրը փրկեց երեխային, թե երեխան՝ մորը, բայց նման դեպքի չէի հանդիպել․ Անդրանիկ Պողոսյան

«Սա բնության աղետի հետևանք էր, բայց միաժամանակ՝ Աստծուց տրված հրաշք։ Վնասվածքը լուրջ էր՝ ոչ թե մաշկի կամ ներքին օրգանների, այլ հենց արգանդի։ Թափանցող բնույթի էր։ Հղիության վերջնաժամկետում նման հարվածից կնոջ ջրերն անմիջապես գնացել են, երեխան՝ ծնվել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էրեբունու ԲԿ  ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ նորածինը ևս վնասվածք է ստացել … Read more

Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. չծնված երեխան փրկել է մոր կյանքը (տեսանյութ)

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին տեղեկացնում է Էրեբունի բժշկական կենտրոնը: Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին … Read more