Վարդան Ղուկասյանի փաստաբան. «Եթե ավագանին կայացրել է օտարման որոշում, քաղաքապետն այդ որոշումը անգամ դատական կարգով չի կարող բեկանել»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ դատական նիստում այսօր շարունակվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով գրավոր ապացույցների հետազոտումը: Մերի Մոսինյան Գործի հատորներից հանրային մեղադրող Թագուհի Հարությունյանի ընթերցած նկարագրություններին Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամայիս Հայրապետյանը հակադրում էր իր հակափաստարկները: Թագուհի Հարությունյան Նախապես պայմանավորված ծավալով աշխատելուց հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 24-ին, ժամը … Read more

Հիմա էլ անգամ մեղադրանքի համար լավ բան չեն ասում»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացած Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատական նիստում շարունակվեց մեղադրող կողմի դատակոչված վկաների հարցաքննությունը, որոնք, ըստ էության, նախաքննական ցուցմունքներին էական ոչինչ չավելացրին: Պաշտպանական կողմը այսօրվա նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց, որ հարցաքննվում են այն ժամանակ ենթադրյալ … Read more

ՀԿԴ-ում Վիգեն Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում այսօր չկայացավ: Նրա շահերի պաշտպանը դիմել էր դատարանին նիստը հետաձգելու խնդրանքով՝ պատճառաբանելով, որ ինքը ծանրաբեռնված է մեկ այլ գործով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս … Read more

«Ախր, ապօրինությունն էլ պետք է որակ ունենա, մի քիչ ճշմարտանման լինի, ինչի՞ կամ ո՞ւմ վրա եք այդպես վստահ». դատավորը դիմեց իր նկատմամբ վարույթ նախաձեռնողներին

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատարանում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ելույթում իր գործի հետ կապված որոշ մանրամասներ բացահայտեց. «Մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են այն պաշտոնական անձինք, որոնք կեղծ, շինծու տեղեկություններ պարունակող զեկուցագիր կազմելու մասին ապօրինի հանձնարարություն տվել: Եթե զեկուցագիրը կազմողը եւ մյուսները հրավիրվեին դատարան, կպատմեին, … Read more

«Թող որեւէ դատավոր, այդ թվում նաեւ դուք՝ պատվարժան դատարան, չկարծի, թե ինձնից լավն է կամ կեղծ զեկուցագրի վտանգը իրեն չի սպառնում». Արուսյակ Ալեքսանյան

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած դատական նիստում եզրափակիչ ելույթ ունեցավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը,  որը մեղադրվում է ակնհայտ անարդար  դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Արուսյակ Ալեքսանյանը բավարարել էր «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով նրա պաշտպանյալի խափանման միջոցը եւ 2,5 մլն. դրամ գրավի դիմաց ազատ … Read more

Դավիթ Հարությունյան. «Եթե հետևելու լինենք դատախազության տրամաբանությանը, ապա 1998-2001թթ. պետական ծառայողները աշխատավարձով չէին կարող անգամ գոյատևել, ուստի պետք է սովամահ լինեին»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը, որի ընթացքում քննարկվեց արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությունը, ինչն այս պահին դատարանը մերժեց: Այնուհետեւ կողմերն սկսեցին պարզել հայցի առարկայի հիմքը: Նիստն ընդհանուր առմամբ անցավ ինչ-որ տեղ նյարդային, ինչ-որ տեղ հումորային մթնոլորտում: Դավիթ Հարությունյանը եւ … Read more

Դատարանը Հովիկ Աբրահամյանի գործը արագացված դատաքննությամբ շարունակելու անհրաժեշտություն չտեսավ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչության՝ ընդդեմ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը: Դատախազությունը հստակեցրեց հայցվոր կողմի դիրքորոշումը: Մեծ հաշվով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ որեւէ փոփոխություն չգրանցվեց այս գործի շրջանակներում, ինչը պաշտպանական կողմը, բնականաբար, չի … Read more

Իշխան Զաքարյանի եւ մյուսների գործով կողմերը հաշտության համաձայնության գործընթացում են

Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ կայացավ Իշխան Զաքարյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը: Նիստերի քարտուղարը դատարանին տեղեկացրեց, որ չեն ներկայացել պատասխանողներ Գայանե Սողոմոնյանը, Վարդան Զաքարյանը, Սեդա Ադամյանը եւ նրանց ներկայացուցիչները: Դատավոր Լիլի Դրմեյանը հայցվոր, գլխավոր դատախազության ներկայացուցիչ Համլետ Հարությունյանից եւ Իշխան Զաքարյանի ու Վարդան Զաքարյանի պաշտպան … Read more

Ռուբեն Վարդազարյանի պաշտպան. «Ըստ էության, վկա հարցաքննելու գործիքակազմը մեղադրյալի համար խիստ սահմանափակ է»

ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դեռ նախորդ դատական նիստին վերջինի պաշտպան Արամ Օրբելյանը երկու միջնորդություն էր ներկայացրել, որոնք վերաբերում էին հավելյալ ապացույցների: «Ըստ էության, մեկը վերաբերում էր նրան, որ վկա կանչվի Մարինա Պողոսյանը, որը կարող էր բացահայտել՝ զանգ եղել է, չի եղել, ինչ բովանդակությամբ է եղել, ինչ … Read more

Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանին. «Սամվել, կողքդ կանգնած ենք, հեչ չմտածես, Աստված մեզ հետ է»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց գործով հերթական դատական նիստը: Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը շարունակեց հրապարակել ապացույցների հետազոտման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի մեկնաբանությունները:   Երկու ժամ աշխատելուց հետո դատարանը նիստը հետաձգեց: Հաջորդը կկայանա հուլիսի 15-ին, ժամը … Read more