Դատախազությունը պահանջում է դադարեցնել Երեւան համայնքում Սամվել Կճոյանի ապօրինի կառուցապատման իրավունքը

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ Սամվել Ռուբենի Կճոյանի գործով այսօրվա դատական նիստում մեղադրյալի պաշտպանը նախ միջնորդեց, որ նիստն անցկացվի դռնփակ ռեժիմով, ապա նաեւ առարկեց, որպեսզի նիստը ուղիղ հեռարձակվի, տեսանկարահանվի կամ էլ լուսանկարահանվի։ Դատարանը մերժեց դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը եւ որոշեց, որ լրատվամիջոցները կարող են հանգիստ կատարել իրենց աշխատանքը՝ պայմանով, որ փաստաբանը կադրերում չերեւա։ Այնուհետեւ, … Read more

«Պարզվել է, որ Կճոյանին պատկանող հողատարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»․ ի՞նչ է պահանջում դատախազությունը դատարանից

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ դատախազությունն ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործով դատական նիստը։ Այս տարվա սեպտեմբերին դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ եւս մեկ հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս հայցով դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել Կճոյանի՝ հողամասի կառուցապատման իրավունքը։ Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Կճոյանը հողամասի կառուցապատման թույլտվությունը ստացել … Read more

Երվանդ Զախարյանի գործով նշանակվեց լրացուցիչ դատական նիստ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական գործի քննությունը դեռ գտնվում է նախնական փուլում։ Այսօր կայացած նիստում կողմերը շարունակեցին հստակեցնել իրենց դիրքորոշումները եւ ապացուցման պարտականությանն ուղղված իրենց քայլերը, ինչից հետո միայն կիրականացվի դատաքննություն՝ կհետազոտվեն նախնական դատական նիստում ներկայացված ապացույցները։ … Read more