«Ախր, ապօրինությունն էլ պետք է որակ ունենա, մի քիչ ճշմարտանման լինի, ինչի՞ կամ ո՞ւմ վրա եք այդպես վստահ». դատավորը դիմեց իր նկատմամբ վարույթ նախաձեռնողներին

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատարանում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ելույթում իր գործի հետ կապված որոշ մանրամասներ բացահայտեց. «Մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են այն պաշտոնական անձինք, որոնք կեղծ, շինծու տեղեկություններ պարունակող զեկուցագիր կազմելու մասին ապօրինի հանձնարարություն տվել: Եթե զեկուցագիրը կազմողը եւ մյուսները հրավիրվեին դատարան, կպատմեին, … Read more

«Թող որեւէ դատավոր, այդ թվում նաեւ դուք՝ պատվարժան դատարան, չկարծի, թե ինձնից լավն է կամ կեղծ զեկուցագրի վտանգը իրեն չի սպառնում». Արուսյակ Ալեքսանյան

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած դատական նիստում եզրափակիչ ելույթ ունեցավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը,  որը մեղադրվում է ակնհայտ անարդար  դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Արուսյակ Ալեքսանյանը բավարարել էր «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով նրա պաշտպանյալի խափանման միջոցը եւ 2,5 մլն. դրամ գրավի դիմաց ազատ … Read more