Վլադիմիր Գասպարյանի փաստաբան. «Վկաներից ոմանք ներկայացրին գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստեր, թե Վլադիմիր Գասպարյանը 80-90-ականներին ինչով է զբաղվել, նրա ընտանիքի անդամները ինչ գույքեր են ձեռք բերել եւ ինչպես»
Հակակոռուպցիոն դատարանում Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին պատասխանող կողմի հրավիրած վկաները: Մինչեւ նիստի սկսվելը ընթերցվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւվի՝ այսօրվա նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդությունը: Դատարանը, հաշվի առնելով, որ այլ ծանրաբեռնվածություններ ունի, արձանագրեց, որ պարոն Կոչուբաեւի … Read more