Արդյո՞ք ռեալպոլիտիկը հակասում է պատմական հիշողությանը. Հեռանկար բանավեճ

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի երկու լեռները՝ Արարատն ու Արագածը, երբեք այսքան հաճախ չէին հայտնվել քաղաքական բանավեճերում: Այդ թեմայի մասին ակտիվ նոր խոսակցություն սկսվեց, երբ վարչապետը դրան անդրադարձավ իր ճեպազրույցում, իսկ Հայաստանի երկրորդ նախագահը ասուլիս տվեց հենց Արարատի պատկերի ներքո: Արդյո՞ք սա պատմության քաղաքականացում է, թե՞ փորձ՝ սահմանազատելու պատմության հիշողությունն ու փաստացի պետությունը։ Այս ու այլ հարցերի … Read more

Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ … Read more

Դարբնիկում գտնվող սոցբնակֆոնդի ընտանիքներին բնակարանից դուրս գալու պահանջ չի եղել. Նվեր Կոստանյան

Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ «Տեղեկացնում ենք, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ … Read more

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյան

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների՝ ակադեմիայի կուրսանտների համար. ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ նախարարի հրապարակած տեսանյութում:

Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին չափով ասֆալտապատվի․ կաքավասարցի

  Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կաքավասար գյուղի վարորդները ձմռան բքին երթևեկելն ավելի դրական են գնահատում, քան տարվա մյուս եղանակների չոր ճանապարհները։ Ճանապարհների խնդիրն այս և հարակից գյուղերի համար առաջնայիններից է։ Գյուղի բնակիչները հույսեր են կապում հայտնի Թռչկանի հետ։ Ջրվեժ այցելուների թիվը տարեցտարի մեծանում է՝ տարվա բոլոր եղանակներին․ հույս ունեն, որ գուցե տուրիզմի զարգացմանը նպաստելու համար իրենց … Read more

Արագածոտնի մարզում հսկայական խցանում էր առաջացել

7 փետրվարի 2026 – 15:04 AMT PanARMENIAN.Net – Երևան-Վանաձոր միջպետական ավտոճանապարհի Արտաշավան գյուղից մինչև Քուչակ ձգվող մոտ 18 կիլոմետրանոց հատվածում առաջացել է լուրջ խցանում՝ ճանապարհի մակերևույթին գոյացած մերկասառույցի հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը: Կայքի տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խցանումը տևել է շուրջ երկու ժամ, ինչի պատճառով տասնյակ մեքենաներ կանգ են առել ճանապարհին՝ շարունակելու երթևեկությունը։ «Ճանապարհային … Read more

«Կոմիտաս պարկի» բնակիչներն ակցիա են անում

«Կոմիտաս պարկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել, դժգոհ են կառուցապատողից։ Ըստ բնակիչների՝ շենքում պայմանները չեն համապատասխանում պայմանագրում նշված պայմաններին։ Դժգոհ են հատկապես բնական գազի բացակայությունից։ «Գյուղերում գազ կա, իսկ Երևանի կենտրոնում՝ չկա»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկն ու զգուշացրել՝ փողոց կփակեն, եթե խնդիրը չկարգավորվի։ «Ի՞նչ է ասում «Գազպրոմը», ասում է՝ մեր տեխնիկական պայմաններին չեն համապատասխանում կառուցապատողի … Read more

Խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի, 170 քաղաքացու

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։  Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածին մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18-կիլոմետրանոց խցանում, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ը։ Խցանման մեջ էին հայտնվել նաև Տիգրան Ավինյանն ու Սամվել Ալեքսանյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ խցանումն արդեն վերացվել է։ Այն տևել է մոտ 4 ժամ։  

Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։ Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more