Հորդառատ անձրևից հետո մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում

Ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր … Read more

Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը․ ԿԲ

Հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։ Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Գործիքը … Read more

Խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի, 170 քաղաքացու

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։  Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով մոտ 18 կմ-անոց խցանում է – Live News

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը, … Read more

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է. Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց

ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և 181 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: