5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են մնացել․ կուշանան

Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից։

Խցանման ժամանակ «Տոյոտայի» վարորդը մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով

17 Փետրվարի, 2026 Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։Վարորդների նկատմամբ … Read more

Խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի, 170 քաղաքացու

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։  Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածին մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18-կիլոմետրանոց խցանում, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ը։ Խցանման մեջ էին հայտնվել նաև Տիգրան Ավինյանն ու Սամվել Ալեքսանյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ խցանումն արդեն վերացվել է։ Այն տևել է մոտ 4 ժամ։  

Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ

23 Հունվարի, 2026 «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։ Խնդրում եմ՝— պահպանեք անվտանգ արագություն— պահեք հեռավորություն— առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք— հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենաԶգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։