Արագածոտնի մարզում հսկայական խցանում էր առաջացել

Արագածոտնի մարզում հսկայական խցանում էր առաջացել

7 փետրվարի 2026 – 15:04 AMT

PanARMENIAN.Net – Երևան-Վանաձոր միջպետական ավտոճանապարհի Արտաշավան գյուղից մինչև Քուչակ ձգվող մոտ 18 կիլոմետրանոց հատվածում առաջացել է լուրջ խցանում՝ ճանապարհի մակերևույթին գոյացած մերկասառույցի հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը:

Կայքի տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խցանումը տևել է շուրջ երկու ժամ, ինչի պատճառով տասնյակ մեքենաներ կանգ են առել ճանապարհին՝ շարունակելու երթևեկությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ տվյալ հատվածում առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում տեղի է ունեցել բեռնատարի վթար, որը ժամանակավորապես փակել է ճանապարհը։ Ըստ հիմնադրամի՝ խցանման հիմնական պատճառը հենց այս միջադեպն է եղել, հայտնում է Sputnik Արմենիան:

Դեպարտամենտից հայտնել են, որ տվյալ հատվածում արդեն վերականգնվել է երթևեկությունը։ Միաժամանակ իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ ապահովելու ճանապարհի անվտանգությունն ու սահուն շարժը։

Leave a Comment