ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակության հետ

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման … Read more

Քննարկվել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգեւոր խորհրդի ղեկավարը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրոնական, մշակութային … Read more

ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների․ Սպուտնիկ

ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը. հենց դրանով են տեղափոխել տեղահանվածներին: @ArmeniaSputnik-ին Հայաստանի ՆԳՆ-ից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը՝ պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, որից հետո ժամանել է Երևան: Այնուհետև նույն ինքնաթիռը … Read more

Եվրոպական երկրները սահմանափակում են սոցցանցեր երեխաների մուտքը․ ո՞րն է ՀՀ մոտեցումը

Դեռահասների շրջանում հեռախոսների և սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը մասնագետներն ավելի ու ավելի մտահոգիչ են համարում։ Այս ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ  հայտարարել է, որ մտադիր է արդեն սեպտեմբերից արգելելու 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցցանցեր և սահմանափակելու բջջային հեռախոսների կիրառումն անգամ ավագ դպրոցներում։ Նախորդիվ Ավստրալիայում արդեն չեղարկվել է երեխաների մոտ 4,7 մլն օգտահաշիվ։ Ի՞նչ մոտեցում ունի Հայաստանն … Read more

Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներն անհիմն են․ Արագածոտնի թեմ

Այսօր՝ հունվարի 26-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը. Տեղեկացնում է ՀԱԵ Արագածոտնի թեմը։ «Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր … Read more

Խստացումների նպատակը ոչ թե պատժելն է, այլ կյանքեր փրկելը․ ՃՏՊ պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է

Ճանապարհային անվտանգության հարցերի շուրջ վերջին տարիներին հանրային սուր բանավեճ է ընթանում։ Մի կողմում մտահոգություններն են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի առնչությամբ, մյուս կողմում՝ դժգոհությունները վարորդական իրավունքից զրկվելու խստացումների վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն այս երկու իրողությունները միմյանց կապող տվյալներ է հրապարակել․ 2024 և 2025 թվականներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 95-ով, ինչը գործադիրը կապում է հատկապես … Read more

Նիկոլ Փաշինյանի վերարտադրման շանսերը բավականին ցածր են․ Վիգեն Հակոբյան 

26 Հունվարի, 2026 Բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ գոյաբանական ընտրություններ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Այսինքն նաև ընտրություն է, որի արդյունքում հասկանալի է դառնալու, թե Հայաստանը որ ուղիով է գնալու և ընդհանրապես գնալու է, թե ոչ։ Այս առումով թե՛ իշխանությունը և թե՛ … Read more

Փոշիացման վտանգը ամենակարևոր վտանգներից մեկն է․ Վիգեն Հակոբյան  

26 Հունվարի, 2026 «Այն ուժերը, որոնք միանգամից երևում է, որ ասենք 1% 0% 0.5%-անոց ուժեր են, որոնք այս ընտրություններում փորձում են մասնակցել զուտ ստատիստի կարգավիճակում կամ ինչ-որ սեփական քաղաքական խնդիրներ լուծեն, ես կարծում եմ ի սկզբանե պետք է հայտարարվի, որ այն ուժերը, որոնք փաստացի ընդհանուր խնդիր լուծելու համար չեն, այլ իրենց սեփական խնդիրներ են, իրենք … Read more

Տեսչական մարմին․ Ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով

26 հունվարի 2026 – 18:48 AMT PanARMENIAN.Net – Տեսչական մարմինը հիշեցրել է, որ ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով: 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-1-Ն օրենքով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ ավելացվել է նոր դրույթ։ Այսուհետ հունվարի 27-ը նշվում է,․ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների … Read more

Ֆիզիկական անձից հօգուտ ՀՀ-ի խոշոր չափի գումար է բռնագանձվել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը․ տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ «Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է … Read more