ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների․ Սպուտնիկ

ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը. հենց դրանով են տեղափոխել տեղահանվածներին:

@ArmeniaSputnik-ին Հայաստանի ՆԳՆ-ից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը՝ պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, որից հետո ժամանել է Երևան: Այնուհետև նույն ինքնաթիռը Ուզբեկստան է տեղափոխել ավելի քան 40 արտաքսվածների։

The post ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների․ Սպուտնիկ appeared first on Yerevan Today.

Leave a Comment