ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավն օրերս վայրէջք է կատարել Հայաստանում. Սպուտնիկ
ԱՄՆ–ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական ինքնաթիռը օրերս վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ ինքնաթիռը ժամանել է Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ-ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ վայրէջք կատարել Եվրոպայում։ Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրի քաղաքացիներ։