Նիկոլ Փաշինյանի վերարտադրման շանսերը բավականին ցածր են․ Վիգեն Հակոբյան 

26 Հունվարի, 2026

Բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ գոյաբանական ընտրություններ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այսինքն նաև ընտրություն է, որի արդյունքում հասկանալի է դառնալու, թե Հայաստանը որ ուղիով է գնալու և ընդհանրապես գնալու է, թե ոչ։ Այս առումով թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը բնականաբար կարևոր նշանակություն են տալիս դրան: Կարծում եմ իշխանության համար հենց բառի բուն իմաստով գոյաբանական խնդիր է, որովհետև իրենք հենց այդպես են պատկերացնում, որ եթե իրենք կորցնում են իշխանությունը, ապա կորցնում են ոչ միայն բոլոր լծակները իշխանական, տնտեսական, ֆինանսական, քաղաքական ազդեցության, այլ նաև շատերը կարծում են, որ դա իրենց անհատական, անձնական անվտանգության խնդիրն է, այդ իսկ պատճառով իշխանության համար սա իսկապես նման կարևոր նշանակություն ունի։ Իշխանությունը, իմ դիտարկմամբ, դեռևս 2024 թվականից սկսել է նախապատրաստվել այս ընտրությանը:

Ընդդիմության համար սա բնականաբար լեգիտիմ շանս է, որպեսզի կարողանա իշխանափոխություն իրականացնել թե որքանով դա կստացվի, կապված է շատ հանգամանքներից, բնականաբար նաև ուժերի հարաբերակցություններից, որը կա, ընդ որում ուժերի հարաբերակցությունը հիմնված նաև հանրային կարծիքի վրա, հանրային նախապատվությունների վրա: Այստեղ է, որ նորից հարց է առաջանում ինչ է ուզում մեր հանրությունը տվյալ պարագայում: Եթե մենք համարենք, որ մեր հանրությունը ուզում է փոփոխություններ, մեր հանրության մեծ մասը, համենայն դեպս, եթե մենք հիմնվում ենք վերջին տարվա նույնիսկ սոցիոլոգիական տարբեր հարցումների վրա, տարբեր հրապարակված, երբեմն նաև չհրապարակված արդյունքների վրա, ապա հանրությունը իրոք ինչ-որ փոփոխություններ ուզում է։ Բայց հանրությունը՝ այդ փոփոխությունները ուզելով ինչ վարքագիծ կդրսևորի, սա է ամենագլխավոր հարցը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment