Տեսչական մարմին․ Ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով

Տեսչական մարմին․ Ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով

26 հունվարի 2026 – 18:48 AMT

PanARMENIAN.Net – Տեսչական մարմինը հիշեցրել է, որ ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով:

2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-1-Ն օրենքով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ ավելացվել է նոր դրույթ։ Այսուհետ հունվարի 27-ը նշվում է,․ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

«Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ, ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով կամ հերթափոխով աշխատող աշխատողների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմինը հորդորել է բոլոր գործատուներին հետևել օրենսդրությամբ սահմանված այս կարգավորումներին՝ բացառելով խախտումները։

Leave a Comment