Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։ Արշավը նրանց կոչ է արել օգտագործել իրենց բարոյական հեղինակությունը՝ վերահաստատելու միջազգային իրավունքի գերակայությունը և պատասխանատվությունը և առաջադրել միջազգային արդարադատությունը պաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին … Read more

Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահին

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները … Read more

ՆԳՆ բարեփոխումը ճիշտ ուղով է ընթանում. վարչապետը ծանոթացել է կառույցի հաշվետվությանը

Ոստիկանության համակարգի բարեփոխումները ճիշտ ուղով են ընթանում, և արդյունքը տեսանելի է: Ներքին գործերի նախարարն է զեկուցել վարչապետին և փաստարկներ ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությանը: Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական մոտեցումների առաջընթացը: Մանրամասները՝ տեսանյութում։

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի կամուրջն ու անցակետը լիարժեք պատրաստ են շահագործման

Հայկական կողմը հնարավոր ամեն ինչ արել է, և Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը․ տեղեկացնում է «Հանրային» հեռուստաընկերությունը։ «Այստեղ կան բոլոր պայմանները թե՛ մաքսային, թե՛ սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար: Հաշվարկվում է, թե սահմանի բացումը ինչ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ու տարածաշրջանի համար»,- ասված է ՀԸ-ի ռեպորտաժում:  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակության հետ

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման … Read more

Քննարկվել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգեւոր խորհրդի ղեկավարը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրոնական, մշակութային … Read more

ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների․ Սպուտնիկ

ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը. հենց դրանով են տեղափոխել տեղահանվածներին: @ArmeniaSputnik-ին Հայաստանի ՆԳՆ-ից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը՝ պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, որից հետո ժամանել է Երևան: Այնուհետև նույն ինքնաթիռը … Read more

Եվրոպական երկրները սահմանափակում են սոցցանցեր երեխաների մուտքը․ ո՞րն է ՀՀ մոտեցումը

Դեռահասների շրջանում հեռախոսների և սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը մասնագետներն ավելի ու ավելի մտահոգիչ են համարում։ Այս ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ  հայտարարել է, որ մտադիր է արդեն սեպտեմբերից արգելելու 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցցանցեր և սահմանափակելու բջջային հեռախոսների կիրառումն անգամ ավագ դպրոցներում։ Նախորդիվ Ավստրալիայում արդեն չեղարկվել է երեխաների մոտ 4,7 մլն օգտահաշիվ։ Ի՞նչ մոտեցում ունի Հայաստանն … Read more

Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներն անհիմն են․ Արագածոտնի թեմ

Այսօր՝ հունվարի 26-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը. Տեղեկացնում է ՀԱԵ Արագածոտնի թեմը։ «Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր … Read more