Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներն անհիմն են․ Արագածոտնի թեմ

Այսօր՝ հունվարի 26-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը. Տեղեկացնում է ՀԱԵ Արագածոտնի թեմը։ «Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր … Read more

Խստացումների նպատակը ոչ թե պատժելն է, այլ կյանքեր փրկելը․ ՃՏՊ պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է

Ճանապարհային անվտանգության հարցերի շուրջ վերջին տարիներին հանրային սուր բանավեճ է ընթանում։ Մի կողմում մտահոգություններն են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի առնչությամբ, մյուս կողմում՝ դժգոհությունները վարորդական իրավունքից զրկվելու խստացումների վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն այս երկու իրողությունները միմյանց կապող տվյալներ է հրապարակել․ 2024 և 2025 թվականներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 95-ով, ինչը գործադիրը կապում է հատկապես … Read more

Նիկոլ Փաշինյանի վերարտադրման շանսերը բավականին ցածր են․ Վիգեն Հակոբյան 

26 Հունվարի, 2026 Բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ գոյաբանական ընտրություններ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Այսինքն նաև ընտրություն է, որի արդյունքում հասկանալի է դառնալու, թե Հայաստանը որ ուղիով է գնալու և ընդհանրապես գնալու է, թե ոչ։ Այս առումով թե՛ իշխանությունը և թե՛ … Read more

Փոշիացման վտանգը ամենակարևոր վտանգներից մեկն է․ Վիգեն Հակոբյան  

26 Հունվարի, 2026 «Այն ուժերը, որոնք միանգամից երևում է, որ ասենք 1% 0% 0.5%-անոց ուժեր են, որոնք այս ընտրություններում փորձում են մասնակցել զուտ ստատիստի կարգավիճակում կամ ինչ-որ սեփական քաղաքական խնդիրներ լուծեն, ես կարծում եմ ի սկզբանե պետք է հայտարարվի, որ այն ուժերը, որոնք փաստացի ընդհանուր խնդիր լուծելու համար չեն, այլ իրենց սեփական խնդիրներ են, իրենք … Read more

Տեսչական մարմին․ Ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով

26 հունվարի 2026 – 18:48 AMT PanARMENIAN.Net – Տեսչական մարմինը հիշեցրել է, որ ոչ աշխատանքային օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով: 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-1-Ն օրենքով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ ավելացվել է նոր դրույթ։ Այսուհետ հունվարի 27-ը նշվում է,․ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների … Read more

Ֆիզիկական անձից հօգուտ ՀՀ-ի խոշոր չափի գումար է բռնագանձվել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը․ տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ «Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է … Read more

«Մենք կանք»-ը չէր հետապնդում գեղագիտական կամ դասական համերգ լինելու նպատակ։ Այն միավորման, միասին լինելու, մշակույթի արժևորման և հիշեցման նախաձեռնություն էր»

Հունվարի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մենք կանք» կրթամշակութային միջոցառման շուրջ…. Այս օրերին տարբեր արձագանքներ ու հարցադրումներ ենք տեսնում միջոցառման կազմակերպման շուրջ, և կարևոր ենք համարում որոշ հանգամանքներ պարզաբանել։ «Մենք կանք»-ը չէր հետապնդում գեղագիտական կամ դասական համերգ լինելու նպատակ։ Այն միավորման, միասին լինելու, մշակույթի արժևորման և հիշեցման նախաձեռնություն էր։ Փորձ՝ ցույց տալու, որ … Read more

Պարեկները նախորդ շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 368 ոչ սթափ վարորդ

26 Հունվարի, 2026 Հունվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4867 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 165 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 208 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 102, չամրակապված վարելու՝ 577, առանց … Read more

Վաղարշապատում հնարավոր է՝ վերամշակեն աղբը. դրանով հետաքրքրված են արտասահմանյան ընկերություններ

Վաղարշապատ համայնքի 6 հա տարածքով աղբավայրը Շահումյան գյուղի մոտակայքում է: Համայնքի ավագանին մեկ ամիս առաջ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով կոմունալ-ենթակառուցվածքների գործառնական նշանակության: Հնարավոր է, որ առաջիկայում Վաղարշապատում աղբի վերամշակման գործարան կառուցվի։ Այդ հեռանկարով հետաքրքրված են իտալական ու մալայզիական ընկերությունները: Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կառուցվելու էր դեռ 10 տարի առաջ, սակայն այդ … Read more

Arm Roads Info-ով կարելի է փոխանցել տեղեկություններ ճանապարհների թերությունների մասին

26 հունվարի 2026 – 18:29 AMT PanARMENIAN.Net – «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն առաջարկում է ներբեռնել Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») անվանումով բջջային հավելվածը՝ PlayMarket և AppStore հարթակներից, և փոխանցել տեղեկություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների վերաբերյալ։ «Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։ Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների … Read more