Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ: Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում Բանկի ներգրավման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։ Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի … Read more

Թորոսյանն՝ աղքատության մակարդակի մասին․ Նվազման միտում ենք տեսնում

4 փետրվարի 2026 – 15:37 AMT PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում ունեցած ելույթում ներկայացրել է աղքատության ցուցանիշները՝ նշելով, որ ծայրահեղ աղքատության մակարդակը ներկայում կազմում է 0.6 տոկոս, իսկ միջին աղքատության գծով չափվող ընդհանուր աղքատությունը՝ 21.7 տոկոս։ «Նախկինում ավելի բարձր են եղել ոչ միայն այս թվի համեմատ, մենք նաև տենդենց ենք … Read more

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին. Սրբուհի Գալյան

«Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին և կսկսենք իրազեկման աշխատանքները»,-նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով կատարված նշանակալի քայլերը։ Նրա խոսքով՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել  սահմանադրական խորհրդի կողմից: «Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նախարարը: Գալյանը … Read more

Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը շարունակաբար հանդես է գալիս ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով՝ փորձելով թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում ձևավորել «ժողովրդավարական Հայաստանի» պատրանքը։ Սակայն իրականությունը, որի հետ ամեն օր առնչվում է քաղաքացին, բացահայտում է միանգամայն այլ պատկեր․ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է ընտրովի, պայմանական և իշխանության շահերին ենթարկված … Read more

ՀՀ իշխանություններն իրենց հակասահմանադրական գործողություններով արհեստական պառակտում են ստեղծում քրիստոնյաների շրջանում․ ամփոփում

Կրոնական կազմակերպություններն աշխարհի տարբեր ծայրերից իրենց մտահոգությունն են հայտնել քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում Եկեղեցու դեմ ուղղված ՀՀ կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունների առնչությամբ։ Այսպիսով՝  Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Ինչպես նշել է ֆորումի նախագահ Յան Ֆիգելը, Եկեղեցու ինքնավարությանը … Read more

Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը

Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը։  Մայիսի 21-23-ը մրցույթի շրջանակում 65 երկրից 400-ից ավելի մասնագետ համախմբվելու է Հայաստանում։ Բացառապես պրոֆեսիոնալ համտեսող-մասնագետներից կազմված ժյուրին համտեսելու է 10 հազար տեսակի գինի։ Կույր համտեսի միջոցով պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի մրցանակակիրներին ու գլխավոր հաղթողին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի … Read more

Ներքաղաքական ցնցումները՝ Բագրատ սրբազանի և Քոչարյանի հավաքները նույնպես խանգարել են աղքատության ցուցանիշը նվազեցնելուն․ Արսեն Թորոսյան

Ներքաղաքական ցնցումները՝ Բագրատ սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հավաքները նույնպես խանգարել են աղքատության ցուցանիշը նվազեցնելուն, որովհետև տնտեսությունը սիրում է կայունություն՝ և՛ նոր ներդրումների իմաստով, և՛ ընդհանրապես․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Այս նախընտրական շրջանում ընդդիմության հավակնոտ ծրագրերին ինչպե՞ս է հակազդելու իշխանությունը՝ հարցին նա պատասխանեց․ «Նախ մեր նախընտրական ծրագիրը … Read more

Էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից. Թորոսյանը չի բացառել օրենքի կիրառման հետաձգումը

ID քարտեր ստանալու համար ամիսներ շարունակ ձգվող հերթեր կան։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հրավիրված քննարկման  https://www.youtube.com/live/0dyzQ2ppO94?si=U70XztKxGDM8nnPH  ժամանակ։ «Որոշակի խնդիրներ ենք տեսնում էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված, որովհետև որքան էլ ժամանակ ենք տալիս քաղաքացիներին՝ ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դա թողնում են վերջին … Read more

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով․ ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ հայտնում է Քննչական կոմիտեն։ Հիշեցնենք, որ հանցավոր կազմակերպության անդամները գործարկելով բարձր տոկոսով … Read more

Սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում փետրվարի 4-ին կեսօրից հետո, 7-9-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային … Read more