Մանկապարտեզներում քաղցրն այլևս օրակարգում չէ – Tsayg

Նոր կարգավորումներով շեշտը դրվում է առողջ, հավասարակշռված և տարիքին համապատասխան սննդի վրա: Քաղցր մթերքների օգտագործումը զգալիորեն սահմանափակվել է` նպատակ ունենալով կանխել առողջական խնդիրների առաջացումը դեռ վաղ տարիքից: … Read more

Հանցավոր խումբ է բացահայտվել. կան ձերբակալվածներ — Հայաստանի Հանրային Ռադիո

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, … Read more

Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտում է Եկեղեցու դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները

Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները․ X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը: Ինչպես նշվում է, Եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը։ FOREF-ն ընդգծել է, որ աա լուրջ մտահոգություններ է առաջացնում կրոնական ազատության խախտումների վերաբերյալ … Read more

Միջամտության հարց չկա, եկեղեցիների օտարման մասով տեղեկության չեմ տիրապետում․ Սուրեն Թովմասյան

«Նախագծի վերաբերյալ տվել ենք դիրքորոշում։ Կադաստրի կոմիտեում կան հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավունքներ գրանցված՝ տարբեր նպատակային նշանակության օբյեկտների՝ պատմամշակութային եկեղեցիներ, բնակարաններ, արտադրական տարածքներ, և այդտեղ կոնկրետ թվային վերլուծություն չեմ կարող ասել,  թե որ օբյեկտից քանի միավոր ունենք իրավունքի պետական գրանցում ստացած, բայց առկա է բազայում։ Տեղեկատվություն կարիք լինի, կտրամադրենք, թե որ գույքային միավորից քանի միավոր … Read more

Կլինեմ ՔՊ ցուցակում․ Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ կետերով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու 2025-ին նախարարության իրականացրած նախագծերը։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․ Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին։ Ես առաջադրվել եմ, որպեսզի լինեմ ՔՊ ցուցակում, դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և մասնագիտական աջակցություն եմ հայտնում այս ամբողջ գործընթացին:  Սիրիացի … Read more

ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ

Աբու Դաբիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ: Հայաստանի ղեկավարին այսօր կհանձնվի «Զայեդ» մրցանակը, ինչին նա արժանացել է խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերի համար:

ԿԸՀ 7 անդամներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են. Նունե Հովհաննիսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատման այցի շրջանակներում, փետրվարի 3-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ Այլա վան Հիլ Մերդանովիչին, Դինարա Դիլդաբեկովայի և Լաուրա Սիմոնյանին։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից: «ԿԸՀ նախագահի տեղակալը ողջունել է հյուրերին՝ հայտնելով պատրաստակամություն հետագա համագործակցության վերաբերյալ ևս։ ԿԸՀ նախագահի տեղակալը կարևորել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական … Read more

Բալահովիտ գյուղը Երևանին կապող ճանապարհը․ «մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում

Տևական ժամանակ է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ բնակավայրի գլխավոր ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի փոսերի պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ վնասվում են, կոտրվում են անվահեծանները։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսերը շրջանցելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել և երջանիկ պատահականությամբ՝ առանց զոհերի ու … Read more

ՀԲ պատվիրակության հետ քննարկվել է «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվացքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը: Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀԲ-ի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունենք և այդ օրակարգը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման … Read more

Ողջաբերդում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Ողջաբերդ բնակավայրի 1-ին փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սպարտակ Բ.-ի վարած «Kia» մակնիշի և 54-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel-ի վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի … Read more