Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայինացումը հետաձգվել է – Live News

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով), մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ … Read more

Էլեկտրոնային թվային ստորագրություն ունենալու պահանջը տեղափոխվել է – Live News

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:  Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու … Read more

Էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից. Թորոսյանը չի բացառել օրենքի կիրառման հետաձգումը

ID քարտեր ստանալու համար ամիսներ շարունակ ձգվող հերթեր կան։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հրավիրված քննարկման  https://www.youtube.com/live/0dyzQ2ppO94?si=U70XztKxGDM8nnPH  ժամանակ։ «Որոշակի խնդիրներ ենք տեսնում էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված, որովհետև որքան էլ ժամանակ ենք տալիս քաղաքացիներին՝ ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դա թողնում են վերջին … Read more