Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կփոխվի – Live News

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում Թորոսյանը խոսել է ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։

Մարտի 5-ից կենսաթոշակի կամ նպաստի վճարման եղանակի փոփոխությունը և բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ

Կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են անցնել վճարման անկանխիկ եղանակի և վճարող կազմակերպություն ընտրել մինչև մարտի 5-ը։ Մարտի 5-ից կենսաթոշակի կամ նպաստի վճարման եղանակի փոփոխությունը և բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։  Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։  Դիմումներն ընդունվում են առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ … Read more

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայինացումը հետաձգվել է – Live News

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով), մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ … Read more

Էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից. Թորոսյանը չի բացառել օրենքի կիրառման հետաձգումը

ID քարտեր ստանալու համար ամիսներ շարունակ ձգվող հերթեր կան։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հրավիրված քննարկման  https://www.youtube.com/live/0dyzQ2ppO94?si=U70XztKxGDM8nnPH  ժամանակ։ «Որոշակի խնդիրներ ենք տեսնում էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված, որովհետև որքան էլ ժամանակ ենք տալիս քաղաքացիներին՝ ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դա թողնում են վերջին … Read more