Թորոսյանն՝ աղքատության մակարդակի մասին․ Նվազման միտում ենք տեսնում

Թորոսյանն՝ աղքատության մակարդակի մասին․ Նվազման միտում ենք տեսնում

4 փետրվարի 2026 – 15:37 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում ունեցած ելույթում ներկայացրել է աղքատության ցուցանիշները՝ նշելով, որ ծայրահեղ աղքատության մակարդակը ներկայում կազմում է 0.6 տոկոս, իսկ միջին աղքատության գծով չափվող ընդհանուր աղքատությունը՝ 21.7 տոկոս։

«Նախկինում ավելի բարձր են եղել ոչ միայն այս թվի համեմատ, մենք նաև տենդենց ենք տեսնում իջնելու: 2023-ին եղել է 1.1, 2024-ին՝ 0.6, ու վստահ եմ, որ 2025-ին ավելի ցածր է լինելու»,-ասել է նա, հայտնում է 1iurer.am-ը:

Նախարարը հավելել է, որ նույնը ոչ ծայրահեղ աղքատության մասին է՝ 26.5, 24.8, 23.7, և նոր մեթոդաբանությամբ՝ 21.7:

«Մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է սա իհարկե՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Անում ենք բարեփոխումներ բոլոր ուղղություններով, շեշտը դնում ենք աշխատանքի և անհատական ջանքի վրա՝ չմոռանալով մեր քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում աշխատել»,- նշել է Թորոսյանը։

Leave a Comment