Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում Բանկի ներգրավման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։

Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի դիմակայունությունը՝ սոցիալական և ենթակառուցվածքային զարգացման միջոցով։

Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում և համայնքների ու տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։

Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ ԵՆԲ-ի ներգրավմամբ հատվածների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Leave a Comment