Լեհաստանում կայացած ցուցադրության ընթացքում ներկայացվել են վկայություններ, որոնք լուսաբանում են տարբեր գործիչների մարդասիրական գործողությունները Հայոց ցեղասպանության ընթացքում

Սեպտեմբերի 27-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայկական մշակույթի 4-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «ՎԿԱՆԵՐ. փաստագրելով հանցագործությունը` Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Լեհաստանի Հանրապետության Սեյմի որոշման 20-ամյակին, որով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը: Ցուցադրությունը պատրաստվել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի համագործակցությամբ` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում (հայերեն և լեհերեն)։ Այն … Read more

Մուսա լեռան ինքնապաշտպանությունը․ 110 տարի անց

Մուսա լեռը կամ Մովսեսի լեռը գտնվում է նախկին Հալեպի նահանգի Անտիոք գավառում` Միջերկրական ծովին ափամերձ Սուեդիա գյուղաքաղաքի մոտ: Լեռան շրջակայքում կար վեց հայկական գյուղ (Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս)՝ ավելի քան վեց հազար բնակչությամբ: Հայերի տարհանումը Մուսա լեռից, սեպտեմբեր, 1915 թ.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 1915 թ. գարնանը սուետահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության … Read more

Էդիտա Գզոյանը Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությանը ներկայացրեց Ադրբեջանում կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղադրված խաչքարերը

Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու … Read more

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացել է նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե Չաուշի բնօրինակ լուսանկարը

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից։ Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։ Լուսանկարն … Read more

Ինչո՞ւ են հիմա շինարարական աշխատանքներ ընթանում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում. պարզաբանում է տնօրենը

Սոցցանցերում տարբեր մեկնաբանություններ կան Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Շատերի համար տարակուսելի է, որ այդ աշխատանքները հիմա են մեկնարկել, երբ իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղությունից, ճանապարհների ապաշրջափակումից, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Ցեղասպանության պատճառները հասկանալուց: Aravot.am-ը Ծիծեռնակաբերդում շինարարական աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանից: «Այդ աշխատանքները վաղուց … Read more

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանի «Ազգի բռնագաղթ» գեղանկարը

Հուլիս 27,2025 12:14 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ լիբանանահայ հայտնի գեղանկարիչ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանի (1943-2017 թթ.) «Ազգի բռնագաղթ» գեղանկարը։ Այն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Հակոբ Փանոսյանի միջոցով Բեյրութից հանձնել է նկարչի զարմուհին՝ Թալին Գանլեջյանը: 1972-2016 թթ․ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանն ունեցել է ավելի քան 40 անհատական ցուցադրություն Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, ԱՄՆ-ում և այլուր։ Հայոց ցեղասպանության … Read more

Շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ. արժեքավոր նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Ծ. վարդապետ Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ, որոնք նա հավաքել է իր երկարամյա գիտական, հոգևոր և ազգային ծառայության ընթացքում։ Նյութերն ընդգրկում են ամերիկյան, բրիտանական թերթերից և Ֆրանսիայի Նանտի արխիվի նյութերը Հայոց ցեղասպանության և, ընդհանրապես, Հայկական հարցի վերաբերյալ: Այս արժեքավոր հավաքածուն համալրում է թանգարան-ինստիտուտի արխիվային … Read more

Բելգիայի արտգործնախարարության պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Բելգիայի Թագավորության Արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային հանրային ծառայության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիթ Սթիվենսը և Արևելյան, Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆիլիպ Բենուան հուլիսի 2-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: … Read more

Ադրբեջանում պատմագրությունը ծառայեցվում է մեկ նպատակի՝ ձեւավորել հասարակություն, որն անհանդուրժող է հայերի հանդեպ և պատրաստ է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության. Սուրեն Մանուկյան

Ս.թ. հունիսի 12-13-ին Հայոց ցեղասպանության թանգարանի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանի Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ «Պետական պատվերով պատմագրություն եւ պատմագրական հեղինակություն» խորագրով։ Գիտաժողովին Սուրեն Մանուկյանը հանդես եկավ զեկույցով՝ «Ադրբեջանական պատմության կառուցումը. նարատիվների փոփոխությունը և պետական պատվերով պատմագրության դերը» թեմայով։ Զեկույցը քննարկում էր, թե … Read more

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն տարիներ շարունակ գտնվում է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ որպես հիշողության, գիտելիքի ու արդարության կարևոր հարթակ։Միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու հարցում թանգարանն ունի բաց և համագործակից դիրքորոշում։ Միայն ապրիլ-մայիս ամիսներին թանգարան են այցելել լրագրողներ Մեծ Բրիտանիայից (Reuters, UnHerd, The Daily Telegraph, TVP World և այլք), Արգենտինայից, Մեքսիկայից և Բրազիլիայից։ Նրանք հանդիպել են թանգարանի … Read more