Մխիթարյան Միաբանության 325-ամյակին նվիրված համերգ Սուրբ Ղազար կղզում

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում՝ Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակում սեպտեմբերի 7-ին կայացավ «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով նոր մշակութային ծրագիրը: Ներկա էին Պոլսոյ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ և Մխիթարեան միաբանութեան վանահայր Լեւոն արք. Զէքիեանը, միաբանության հոգևոր հայրերը, հայ և իտալացի ուխտավորներ Իտալիայի տարբեր քաղաքներից։ Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը … Read more

Շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ. արժեքավոր նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Ծ. վարդապետ Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ, որոնք նա հավաքել է իր երկարամյա գիտական, հոգևոր և ազգային ծառայության ընթացքում։ Նյութերն ընդգրկում են ամերիկյան, բրիտանական թերթերից և Ֆրանսիայի Նանտի արխիվի նյութերը Հայոց ցեղասպանության և, ընդհանրապես, Հայկական հարցի վերաբերյալ: Այս արժեքավոր հավաքածուն համալրում է թանգարան-ինստիտուտի արխիվային … Read more