«Հայրենադարձության շերտերը». Գիտաժողով Մեծ հայրենադարձության պատմական ժառանգության շուրջ
Հուլիսի 2-ից 4-ը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց Մեծ հայրենադարձության 80-ամյակին նվիրված «Հայրենադարձության շերտերը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 40 հետազոտող Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից։ Գիտաժողովին զուգահեռ բացվեց «Հայաստան. բաց դուռ» ժամանակավոր ցուցադրությունը՝ «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանը, ավագ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Էլինա Միրզոյանը: … Read more