Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Ծ. վարդապետ Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ, որոնք նա հավաքել է իր երկարամյա գիտական, հոգևոր և ազգային ծառայության ընթացքում։
Նյութերն ընդգրկում են ամերիկյան, բրիտանական թերթերից և Ֆրանսիայի Նանտի արխիվի նյութերը Հայոց ցեղասպանության և, ընդհանրապես, Հայկական հարցի վերաբերյալ:
Այս արժեքավոր հավաքածուն համալրում է թանգարան-ինստիտուտի արխիվային ֆոնդերը և կարևոր աղբյուր է հետագա ուսումնասիրությունների, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության պատմության, դրա միջազգային արձագանքի և հետևանքների ուսումնասիրության համար։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայր Վահան Օհանյանին՝ վստահության և անգնահատելի նվիրատվության համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: