Հուսով եմ՝ Հայաստանը կտեսնենք որպես տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կենտրոնական Եվրոպայի միջեւ, տնտեսական հանգույց, նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար․ Քրիստինա Քվին

«Կար որոշակի մտահոգություն, վախ, որ տարածաշրջանում կարող է ավելի շատ հակամարտություն լինել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ վարչապետի, նրա թիմի ապագային ուղղված տեսլականի, նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության ու ներգրավվածության շնորհիվ, կարծում եմ, հիմա մենք ունենք շատ ավելի տարբեր իրավիճակ»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով, որ … Read more

Արաքսիա Սվաջյանը հետևել է ավարտական քննության ընթացքին

12-րդ դասարանի սովորողներն այսօր հանձնում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը՝ «Հայոց պատմություն» առարկայից: Քննության ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: Նա շրջել է քննասենյակներում, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպմանը, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանը բոլորին հաջողություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանք … Read more

Մարգարայում, Ախուրիկում կամուրջներ պետք է կառուցվեն․ Փաշինյանը՝ TRIPP-ի եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ պետք է կառուցվեն․ «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով TRIPP ծրագրի մանրամասների մասին։ «Առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։ Ես կանխատեսում եմ ու հավանականությունը … Read more

Վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու այդպիսի միջոցներ հնարավոր չէր ձեռք բերել ավելի վաղ։ Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը դիմել է տարբեր երկրների, … Read more

Ժամանակակից ամենագնացներն ու հրշեջ-փրկարարական մեքենաները տրամադրվել են ՓԾ տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)

Քաղաքացու անվտանգության ապահովումը պահանջում է շարունակական ներդրումներ և ժամանակակից լուծումներ: Այդ համատեքստում Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում պարբերաբար իրականացվում է տեխնիկական վերազինում: Նոր սերնդի ամենագնացներով և հրշեջ-փրկարարական մեքենաներով է համալրվել Փրկարար ծառայությունը: Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին: Փրկարար ծառայության … Read more

Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. դեսպանի կոշտ հայտարարությունը

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես … Read more

Իրանի դեսպանն ահազանգում է՝ Հայաստանը կարող է հայտնվել Իրանի դեմ գործողությունների կենտրոնում

Եթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու, ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին։ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»,- ավելացրել է դեսպանը:

Հայաստանի արևմտականացման գինը – Live News

Սուրբ Պատրիկի ճեմարանի և համալսարանի դոգմատիկայի պրոֆեսոր Մեթյու Ջ. Դալ Սանտոն հոդված է  գրել՝ «Հայաստանի արևմտականացման գինը» ( The Price of Westernization in Armenia)  խորագրով, որի հայերեն թարգմանությունը որոշ կրճատումներով ներկայացրել է mediamax.am-ը  Մեթյու Ջ. Դալ Սանտո Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Սա այն հարցն է, որը հայերը սկսեցին տալ անցյալ տարի, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը … Read more

Ստեփանավանի համայնքային ոստիկանները ապօրինի զենք և թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունվարի 12-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 64-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ 64-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 64-ամյա … Read more

Իսկ որտե՞ղ է գրված, որ Գեղարդը հանրային սեփականություն է – Live News

Սուրբ Գեղարդի մասին: Շատ կուզեի երկար բարակ գրել թե ինչ աստիճանի ՍՏՈՐ պիտի լինես`տարածելու համար Սուրբ Գեղարդն իբրև թե վաճառելու էժան խոսակցությունները, և թե ինչ աստիճանի տգետ ու տրամաբանելու ունակությունից իսպառ զուրկ պիտի լինես` դրան հավատալու համար, բայց հետո հիշեցի մի հին անկեդոտ, որ գյուղ լուր է հասնում, թե այսինչ տան հարսը հիվանդանոցում մահացել է, … Read more