Արդյո՞ք ռեալպոլիտիկը հակասում է պատմական հիշողությանը. Հեռանկար բանավեճ

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի երկու լեռները՝ Արարատն ու Արագածը, երբեք այսքան հաճախ չէին հայտնվել քաղաքական բանավեճերում: Այդ թեմայի մասին ակտիվ նոր խոսակցություն սկսվեց, երբ վարչապետը դրան անդրադարձավ իր ճեպազրույցում, իսկ Հայաստանի երկրորդ նախագահը ասուլիս տվեց հենց Արարատի պատկերի ներքո: Արդյո՞ք սա պատմության քաղաքականացում է, թե՞ փորձ՝ սահմանազատելու պատմության հիշողությունն ու փաստացի պետությունը։ Այս ու այլ հարցերի … Read more

Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ … Read more

Դարբնիկում գտնվող սոցբնակֆոնդի ընտանիքներին բնակարանից դուրս գալու պահանջ չի եղել. Նվեր Կոստանյան

Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ «Տեղեկացնում ենք, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ … Read more

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյան

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների՝ ակադեմիայի կուրսանտների համար. ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ նախարարի հրապարակած տեսանյութում:

Ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը․ Տեր Մաղաքիա

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օրեր առաջ Սարոյան Արմանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) կեղծ և խայտառակ հայտարարություն է արել։ Իբրև թե Գարեգին Բ Կաթողիկոսը կասկածի տակ է դրել Հայոց Եկեղեցու դավանաբանական ինքնությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կանոնադրության մեջ ավելացնելով Ուղղափառ եզրութը։ Վերջինս իր մոլորեցնող հայտարարութամբ փորձում է Հայոց Հայրապետին կապել ռուսական … Read more

Հաստատվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման նոր միասնական կարգ․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման նոր միասնական կարգը: Նոր կարգավորման նպատակն է ապահովել ընդունելության և ավարտական քննությունների գործընթացների առավել համակարգված, թափանցիկ և միասնական կազմակերպում՝ սահմանելով հստակ չափորոշիչներ, պահանջներ և ընթացակարգեր։ Այն ուղղված է մշակութային կրթության որակի բարձրացմանը, սովորողների կարողությունների արդար և համարժեք գնահատմանը, ինչպես նաև ոլորտում … Read more

Խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի, 170 քաղաքացու

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։  Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։ Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

Հայաստանում ավելացել են uպանություններն ու uպանության փորձերը – Live News

Անցած տարվա 11 ամիսներին Հայաստանում գրանցվել է 39 986 հանցագործություն։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ոչ մեծ ծանրության 18 495 հանցագործություն է գրանցվել, միջին ծանրության՝ 13 922, ծանր՝ 5684, առանձնապես ծանր՝ 1885։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2025-ին Հայաստանում գրանցվել է սպանությունների աճ։ 2025-ի հունվար-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է 82 սպանություն, 2024-ի հունվար-դեկտեմբերին գրանցվել է սպանության 63 դեպք, իսկ 2023-ին՝ … Read more

Վթարային ջրանջատում՝ Գետափնյա գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Գետափնյա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: