Վթարային ջրանջատում՝ Գետափնյա գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Գետափնյա գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a Comment