Հայաստանում ավելացել են uպանություններն ու uպանության փորձերը – Live News

Անցած տարվա 11 ամիսներին Հայաստանում գրանցվել է 39 986 հանցագործություն։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ոչ մեծ ծանրության 18 495 հանցագործություն է գրանցվել, միջին ծանրության՝ 13 922, ծանր՝ 5684, առանձնապես ծանր՝ 1885։

Պաշտոնական տվյալների համաձայն, 2025-ին Հայաստանում գրանցվել է սպանությունների աճ։ 2025-ի հունվար-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է 82 սպանություն, 2024-ի հունվար-դեկտեմբերին գրանցվել է սպանության 63 դեպք, իսկ 2023-ին՝ 55 դեպք։

2025-ին գրանցվել է նաև սպանության փորձերի դեպքերի աճ. Հունվար-նոյեմբեր ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է  սպանության փորձի 76 դեպք, այն պարագայում, երբ 2024-ի ողջ ընթացքում սպանության փորձի 61 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 65 դեպք։

Leave a Comment