Քննարկվել է ՀՀ-ի ու ՎԶՄԲ-ի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը

««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նախարարի տեղեկացմամբ 2025 թվականի հուլիսի 22-ին եւ 23-ին  ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 120 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն … Read more

Նամակ-համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը կանդամակցի չափագիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների

Առաջարկվում է չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին Հայաստանի անդամակցությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի: Այս կարգավորումն առաջարկվում է ««Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերի վավերացմամբ: Հարցը քննարկման է ներկայացրել Էկոնոմիկայի … Read more

ՊԵԿ-ն անցած տարի բացահայտել է ավելի քան 363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է 363.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Այն 44.2 տոկոսով ավելի է 2024 թվականին արձանագրված ցուցանիշից: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 124.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29.1 տոկոսով, որից պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ … Read more

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համար

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համար: «Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ պետք է ներկայացվի մինչ ս.թ. … Read more

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները.ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է … Read more

ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։ Գրառումը մի քանի ժամ մնացել է էջում, ապա ջնջվել: Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը գրառում է տեղադրել՝ զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ … Read more

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Փետրվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Շեվրոլետ» մակնիշի մեքենան:Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված տարբեր չափերի փաթեթներ։ Վարորդն ու ուղևորը չենթարկվելով օրինական պահանջին դիմադրություն են ցույց տվել պարեկներին, փորձել են դիմել փախուստի, որի ընթացքում էլ ուղևորը … Read more

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության … Read more

Կսահմանվեն անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործուն մեխանիզմներ

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել, թե ով է համարվելու անհայտ կորած անձ: Ըստ առաջարկվող կարգավորման՝ անհայտ կորած անձ՝ զինծառայող, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձ, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորական, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական … Read more

Երևի քպականը մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք

Քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից մի քպական ասաց. «Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում․ Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, որով իջնում ենք Գնդեվազ»։ Երևի մոռացավ ասի, որ իրենց կառավարման ժամանակ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք ու Ջերմուկ քաղաքից ուղիղ գծով՝ մի քանի կիլոմետրի վրա, ամրաշինական կառույցներ են ստեղծում, ու … Read more