«Ռոսատոմը» պատրաստ է սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել ատոմակայանի կառուցման նախագծի իրականացմանը

Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները»,-ընդգծել է նա։ Գալուզինի նշել է նաև որ Մոսկվան մտադիր է … Read more

Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է այսօր – Live News

Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ … Read more

«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը․ Գալուզին

«Ռոսատոմը» մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: ««Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», – նշել է Գալուզինը։ Փետրվարի 6-ին «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի … Read more

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր – Live News

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշեցնենք, որ Վենսը երեկ է ժամանել Հայաստան, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, այնուհետև հանդես են եկել հայտարարություններով։

Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները. լավագույն ծառայողներին պարգևագրեր են հանձնվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոմիտեի խորհրդակցական մարմնի (կոլեգիայի) ընդլայնված նիստը: Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ամփոփել է 2025 թվականի արդյունքները՝ անդրադառնալով նախորդ տարի դատարան ուղարկված վարույթների աճին, պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև բարդ և հանրային մեծ հնչեղութուն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը: Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով … Read more

Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա և Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, … Read more

Տեղեկատվություն առաջիկա օրերի տեղումների մասին

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 266 քաղաքացու

Փետրվարի 6-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և … Read more