Պաշտպանության նախարարն ամփոփել է 2025թ.-ի աշխատանքները, նշել անելիքները

2018-ի համեմատությամբ 2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. ՊՆ կապիտալ ծախսերը 2025-ին կազմել են ավելի քան 57 մլրդ 702 մլն դրամ: Իսկ 2023-ի համեմատությամբ նախորդ տարի արձանագրվել է զորակոչի 19 տոկոս աճ: Սուրեն Պապիկյանն այսօր ամփոփել է 2025-ի աշխատանքները: Նա ասել է, որ ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն … Read more

Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է տարբեր տեսակի և տրամաչափի 71 փամփուշտ, նռնակներ, նռնակի ճայթուցիչներ, փամփշտատուփ։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. … Read more

Հայաստանը 2026 թ-ի լավագույն զբոսաշրջային վայրերից մեկն է. The New York Times

13 Հունվարի 2026, 17:40 «The New York Times» պարբերականը Հայաստանը ներառել է այն 52 վայրերի ցանկում, ուր արժե այցելել 2026 թվականին: Երկիրը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականն՝ առաջ անցնելով Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից: Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գինու մշակույթին: Լրագրողները հիշեցրել են, որ Հայաստանի գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն, իսկ այս … Read more

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 13-ին տեղի է ունեցել ընդհանուր 50,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես` AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50,000,000,000 դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 161,474,100,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի … Read more

ՀՅԴ-ն առաջնահերթ կբանակցի «Հայաստան» դաշինքի հետ – Live News

«ՀՅԴ-ը դաշինքով կմասնակցի 2026-ի ընտրությանը, առաջնահերթ կբանակցենք «Հայաստան» դաշինքի հետ»,-հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը։ «ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափի։ Լիազորել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների … Read more

Խաղաղություն հաստատելը կարևոր է, բայց մեր տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագայի. Արման Թաթոյան (տեսանյութ)

Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Այս մասին նշել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ամերիկյան The Washington times պարբերականում իր հրապարակած հոդվածին։ «Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի»,- նշել է … Read more

Պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից 2 օր անց պաշտոնական Երևանն այսօր բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։ «Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է … Read more

Հարկադրաբար՝ պատարագի՞. Դատախազություն հաղորդում է ներկայացվել

«Ինչ անե՞մ, հիմա, պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Կոմունալի աշխատողներից պահանջվել ա, մենք եկել ենք». – Վեդիի բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին: Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ … Read more

Նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված․ Շիրակի մարզպետն ամփոփել է 2025 թվականը

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Մարզպետն ամփոփել է 2025 թվականին մարզում իրականացված աշխատանքների արդյունքները, խոսել ձեռքբերումների և ձախողումների մասին, անդրադարձել նաև այս տարվա անելիքներին։ «Ձեռքբերումներ շատ կան, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված։ Իսկ ձախողումները բոլոր այն աշխատանքներն են, որոնք մինչև հիմա չենք կատարել»,-նշել է մարզպետը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, հավատարիմ Եկեղեցու Սրբազան ավանդությանը․ Տավուշի թեմ

Տավուշի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է . Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։Տավուշի … Read more