ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։

Գրառումը մի քանի ժամ մնացել է էջում, ապա ջնջվել: Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը գրառում է տեղադրել՝ զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր https://livenews.am/2026/394564/10/11/40/ , որտեղ ծաղկեպսակ են դրել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ապա https://livenews.am/2026/394609/10/12/47/ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:

Leave a Comment