ՊԵԿ-ն անցած տարի բացահայտել է ավելի քան 363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է 363.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Այն 44.2 տոկոսով ավելի է 2024 թվականին արձանագրված ցուցանիշից: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 124.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29.1 տոկոսով, որից պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավելի է 4 տոկոսով»,- նշել է Հակոբյանը:

 

 

Leave a Comment