Կարևորվել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև զբոսաշրջության խթանումը

Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը և առկա կարողությունները այդ ոլորտում: Կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը և այդ առումով ներկայացվել որոշ գործնական … Read more

Քանի դեռ չեն մեխել կափարիչը – Live News

Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան, Լեւոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Արայիկ Հարությունյան, այս անունները քա՞նի անգամ եք լսել, կարդացել նրանց մասին եւ տեսել նրանց հայրենանվեր գործերը հանուն Արցախի։ Քա՞նի անգամ են նույն միջազգային, խորհրդարանական կառույցներից գնացել Արցախ, սեղմել այս մարդկանց ձեռքը, նստել, զրուցել, հայտարարություն տարածել առ այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անբեկանելի … Read more

Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025թ․-ի հաշվետվությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025թ․-ի հաշվետվությունը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում 545 պետական գրանցման գործ է ուսումնասիրվել։ Արդյունքում պետական բյուջեում ապահովվել է 19.820.000 դրամ մուտք։ Լրացուցիչ վճարի դիմաց կազմվել է շուրջ 369 գործով գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ: Արդյունքում` հավաքագրվել և պետական բյուջե է փոխանցվել … Read more

Վարանորոգվել է Նուբարաշենի հ. 175 դպրոցի մարզադահլիճը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հիշու՞մ եք՝ 2023 թվականին Նուբարաշեն այցի ժամանակ երեխաներին խոստացա, որ կհիմնանորոգենք թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։Կառուցումից հետո երբևէ չհիմնանորոգված այս մարզադահլիճում այսօր ստեղծվել են նոր, ժամանակակակից և հարմարավետ պայմաններ մեր երեխաների՝ ուսման և մարզման համար: Ի դեպ, մարզադահլիճների և դպրոցներին կից ֆուտբոլի … Read more

Ինչի՞ համար էր Չեչնիայից Հայաստան եկած ռուսաստանցին առևանգել իր դստերը ու սպառնում իրեն սպանությամբ

Չեչնիայից Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացուն, որը կասկածվում էր իր դստերը առևանգելու ու մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ, արտաքսվել է երկրից: Տեղեկությունն այս մասին հաստատում են իրավապահները: Ի՞նչ է հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ փետրվարի 7-ին Շենգավիթի ոստիկանության բաժանմունքն ահազանգ էր ստացել այն մասին, որ մի օտարերկրացի ժամանել է … Read more

Ի՞նչ են քննարկել ադրբեջանցիների հետ և ի՞նչ պայմանավորվել. զրույց Արեգ Քոչինյանի հետ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդ ու զգայուն փուլում քաղաքացիական նախաձեռնությունները փորձում են ստեղծել երկխոսության նոր հարթակներ՝ քաղաքական գործընթացներին զուգահեռ։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն այդ փորձերից մեկն է, որի շրջանակում անցած շաբաթ ադրբեջանցի մասնակիցները Հայաստան այցելեցին՝ երկու երկրների միջև սահմանազատված և սահմանագծված հատվածով։ Ի՞նչ են քննարկել և պայմանավորվել ու ի՞նչ նպատակներ ունեն նմանատիպ նախաձեռնությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի … Read more

«Չպետք է թույլ տանք, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ անեն մեր ձեռքբերումները». իշխանությունը մտահոգված է

Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվելով պարտության մատնել իշխանությանը: «Պլանը շատ պարզ է՝ երեք ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ «մենք միմյանց հետ կապ չունենք», հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությունը», – հայտարարեց ՔՊ վարչության անդամ, … Read more

ԱՆ-ը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ

Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ հստակեցնում ենք. Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց: Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է: Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ … Read more

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված … Read more

Քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաշերտ աջակցությունը՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային … Read more