Պաշտոնական Երևանից առ այսօր արձագանք չի եղել Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը

«Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Թրամպի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ՝ Նախիջևանով դեպի Թուրքիա»,-գրում է  քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նա մասնավորապես նշում է․ «Ալիևի հայտարարության հանդեպ Երեւանի լռությունը թերեւս վերհաստատում է այն, ինչի մասին խոսել եմ նախորդ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո, երբ նա փորձեց … Read more

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուն – Live News

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել:

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

Փետրվարի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբչանսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։ Ընդգծել է Ֆրանկոֆոնիայի … Read more

Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։ Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։Վարորդների նկատմամբ … Read more

Կոլեգիայի նիստում ամփոփվել են Քննչական կոմիտեի նախորդ տարվա աշխատանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2025 թվականի աշխատանքները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են բազմադրվագ, մեծածավալ, հասարակական հնչեցություն ունեցող բազմաթիվ քրեական վարույթներ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն պարբերաբար հանդես է … Read more

Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդյալնվող օրակարգը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության կարևոր առաջնահերթություններից են գործընկերների հետ ակտիվ երկխոսության միջոցով թե Հայաստանի, և թե ողջ տարածաշրջանի համար ներառական կապակցվածության … Read more

Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արալեզի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում-քննարկում է ունեցել ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ

Հռոմում՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6 հանդիպման շրջանակում, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի հետ։ Քննարկման առանցքում եղել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, առաջիկա փուլում սպասվող հիմնական ուղղությունները և ընթացիկ առաջնահերթությունները՝ կապելով դրանք Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) նպատակների իրականացման հետ։Կողմերն ընդգծել են միջազգային գործընկերների հետ … Read more

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Հայաստանի ազգային … Read more

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Samand» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց … Read more