Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025թ․-ի հաշվետվությունը:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում 545 պետական գրանցման գործ է ուսումնասիրվել։ Արդյունքում պետական բյուջեում ապահովվել է 19.820.000 դրամ մուտք։
Լրացուցիչ վճարի դիմաց կազմվել է շուրջ 369 գործով գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ: Արդյունքում` հավաքագրվել և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 8մլն դրամ:
Միասնական գրանցամատյանից տեղեկություններն արագացված կարգով տրամադրելու համար ընդհանուր առմամբ ապահովվել է 6.800.000 դրամ մուտք պետական բյուջե։
Գործակալությունում կատարվել է շուրջ 75440 գրանցում/հաշվառում, որից`
39565-ը անհատ ձեռնարկատերերի հաշվառում (այդ թվում՝ փոփոխություն),
սկզբնական գրանցում է ստացել մոտ 9400 ՍՊԸ,
89 ՓԲԸ, 3 ԲԲԸ, 402 ՀԿ,
4 կուսակցություն, 88 հիմնադրամ և այլն:
2025թ․-ի ընթացքում իրականացվել է մոտ 25000 իրավաբանական անձի փոփոխության պետական գրանցում։
Գործակալությամ պետ Տաթև Մկրտչյանը զեկուցել է, որ Կենտրոնական բանկ է ներկայացվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով տեղեկացման ենթակա համարվող գործարքների վերաբերյալ 597 հաշվետվություն։
Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Գործակալության կարիքներն ու առաջնահերթությունները: