Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 տուժածից մեկը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, … Read more

Նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն օրենսդրական կիրառման ընթացքում առաջացած խնդիրները

Գործող կանոնակարգումների համաձայն` հարկային/մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հարկային/մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած եւ հարկային/մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք կամ վերապատրաստում անցած հարկային/մաքսային ծառայողները: Նախագծերով նախատեսվում է հարկային եւ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու պայմանը: Որպես պաշտոնի նշանակման առանձին … Read more

Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոնի տրամադրմանն առչնվող նախաձեռնությունը

Օրենքի նախագծի ընդունումն ուղղված է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ու քաղաքացիների փոխահարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ վճարահաշվարկային տերմինալների միջոցով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների համար կատարված վճարումների դիմաց քաղաքացիներին տրվող հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնների տրամադրման դյուրցմանը: Այս մասին ասել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր եւ պատգամավոր Արուսյակ … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց

10 Փետրվարի, 2026 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց, նա այս պահին գտնվում է Զվարթնոց օդանավակայանում։ ԱՄՆ փոխնագահը ՀՀ-ից Ադրբեջան է ուղևորվում: Վենսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ներդրումները կարող են հասնել մինչև 4 մլրդ դոլարի։ «Չորս միլիարդ դոլարը նախագծով սահմանված մեր ակնկալիքներն են, այդքան գումար կարող է գալ, բայց կարծում եմ՝ … Read more

Քննարկվել է ՀՀ-ի ու ՎԶՄԲ-ի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը

««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նախարարի տեղեկացմամբ 2025 թվականի հուլիսի 22-ին եւ 23-ին  ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 120 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն … Read more

Նամակ-համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը կանդամակցի չափագիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների

Առաջարկվում է չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին Հայաստանի անդամակցությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի: Այս կարգավորումն առաջարկվում է ««Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերի վավերացմամբ: Հարցը քննարկման է ներկայացրել Էկոնոմիկայի … Read more

ՊԵԿ-ն անցած տարի բացահայտել է ավելի քան 363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է 363.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Այն 44.2 տոկոսով ավելի է 2024 թվականին արձանագրված ցուցանիշից: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 124.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29.1 տոկոսով, որից պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ … Read more

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համար

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համար: «Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ պետք է ներկայացվի մինչ ս.թ. … Read more

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները.ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է … Read more

ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։ Գրառումը մի քանի ժամ մնացել է էջում, ապա ջնջվել: Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը գրառում է տեղադրել՝ զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ … Read more